Փաշինյանի ձին սատկել է, Եկեղեցուն իրեն հակառակորդ է սարքում, որ իր վարկանիշը բարձրացնի. Ղուկասյան

24/07/2025 20:45 24-ի նախագիծ

Փաշինյանը «նոր «եկեղեցի» ու «կրոն» է ստեղծում, ինքն էլ շարժման առաջնորդն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Բանախոսի համոզմամբ, Փաշինյանը միտումնավոր Վեհափառին իրեն հակառակորդ է հռչակում, որպեսզի իր վարկանիշը բարձրացնի, բայց դա չի աշխատելու․
«Իշխանությունը ճգնաժամի մեջ է, կրեատիվ լուծումներ են ման գալիս, թե ինչպես հաղթեն։ Փաշինյանի ձին սատկել է, ուզում են վերակենդանացնել, չի ստացվում, հակառակորդ են ընտրել Վեհափառին ու նրա դեմ են պայքարում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ