Փաշինյանը նենգափոխում, գլխիվայր շրջում է Սյունիքի թեման, արտապատվիրակումը ինքնիշխանության զիջում է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Փաշինյանը Սյունիքի ճանապարհի հարցում ուզում է մանևրել և ստանալ խաղաղության պայմանագիր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Ճանապարհի արտապատվիրակումը երրորդ կողմին ինքնիշխանության զիջում է, բայց Փաշինյանը ներկայացնում է, որ դա բարգավաճման հարց է։ Նա էլեկտորատին մոբիլիզացնելու խնդիր ունի, ցանկացած թեմա նենգափոխում, գլխիվայր շուռ է տալիս, հետո կասի՝ ինքնիշխանության համար ենք արտապատվիրակում, որ չգան մեր ձեռքից խլեն»,- ընդգծեց Բադալյանը։
Խոսելով Եկեղեցու շուրջ Փաշինյանի գործողությունների մասին՝ քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ տասնամյակներ առաջ են Եկեղեցու դեմ մարտահրավերներն առաջացել, ինչը Եկեղեցին անտեսել է, Փաշինյանը այդ մարտահրավերներից մեկի ամենաագրեսիվ դրսևորումներից է․
«Տարբեր աշխարհաքաղաքական շերտեր կան, Եկեղեցին ՀՀ-ում պարփակված չէ, ֆունդամենտալ ռեգիոններում ներկայություն ունի։ Մերձավոր Արևելքում մեր Եկեղեցին մեծ ներկայություն ունի, իսկ հիմա ուժային նոր հարաբերություն է ձևավորվում, այն խանգարող կարող է լինել, ուզում են սահմանափակել, պարփակել 29․700 քկմ-ի մեջ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ