Փաշինյանը նոր լոլո է կարդում՝ արտապատվիրակում, ժողովրդին հարցրե՞լ ես, հանրաքվեի՛ դիր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Փաշինյանը ճիշտ ճանապարհ չի ընտրել Եկեղեցու հանդեպ։ Գոյություն ունի Եկեղեցական կանոնակարգ, եթե համաձայն չէ, թող բարի լինի, դիմի Հովվապետին, որը համապատասխան ձևով կպարզաբանի, նրա նպատակը Եկեղեցուն լռեցնելն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Փաշինյանն ամոթանքի պայմանագիր է կնքում, թող ժողովրդին չխաբի, դա իր հեղինակությունն ավելի է իջեցնելու։ Եկեղեցին միակ միավորն է, որ կարող է ընդդիմանալ իրեն, այն միավորում է Սփյուռքը, իսկ Փաշինյանն ուզում է գնալ միակողմանի զիջումների։ Հիմա էլ նոր լոլո է կարդում, ինչի՞ պետք է ուրիշը գա ու Սյունիքում կանգնի, ժողովրդին հարցրե՞լ ես, որ արտապատվիրակում ես, հանրաքվեի՛ դիր»,- հավելեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ