Կո՞ւյր եք մտոք և աչոք, եթե ԱՄՆ-ն ռազմականացված ուժ ուղարկի Սյունիք, մարտադաշտ ենք դառնալու

22/07/2025 23:30 24-ի նախագիծ

Սկզբունքորեն դեմ եմ Սյունիքով կապուղի տրամադրելուն: Դա աղերս չունի ապաշրջափակման հետ, հակառակը՝ ավելի է խորացնելու շրջափակումը, զրկվելու ենք Իրանի հետ կապից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«ՀՀ բյուջեից 150 մլն դոլարի ներդրում է կատարվում, որ Ադրբեջանը Նախիջևանով հարմարավետ միանա Թուրքիային, որտե՞ղ է մեր օգուտը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ն ուզում է դերակատար լինել, եթե վարձակալությամբ է տարածքը վերցնում, այն էլ հարյուր տարով, այդտեղ հեռադիտակով մարդիկ չեն լինելու, կարող է լինել ԱՄՆ ռազմականացված կառույց։ Դա նշանակում է՝ նոր աշխարհաքաղաքական դերակատարի հրավիրել մեր տարածք, դառնում ենք խոշոր խաղացողների բախումների մարտադաշտ։ Թուրքական մամուլում ամբողջ Սյունիքը զիջելու մասին են խոսում, կույր մտոք ու աչոք պետք է լինել, որպեսզի չհասկանաս այս ամենը։»,- հավելեց Հարությունյանը։

Խոսելով Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջիկա քայլերից՝ բանախոսը նշեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին ՀՀ առանցքային հենասյուներից մեկն է․

«Աշխարհում մեզ ճանաչում են գիտությամբ, մշակույթով, հոգևոր, քրիստոնեական ժառանգությամբ, քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ճանաչած պետություն, դա մեր այցեքարտն է, Փաշինյանը ցեխոտում է դա»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։