Փաշինյանի հետհաշվարկը սկսված է, ՔՊ-ում թող իմանան, որ պատժվելու են անօրինությունների համար

22/07/2025 20:30 24-ի նախագիծ

Ի գիտություն Փաշինյանի ասածները կրկնողների՝ դատախազությունը հետո իրենց դեմ է աշխատելու։ Փաշինյանի հետհաշվարկը սկսվել է, նա գնալու է, իրենք մնալու են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով Սյունիքի ճանապարհի մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Բադալյանը նկատեց, որ Իրանը նշել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․
«Եթե Թուրքիան կարող է մտնել Հյուսիսային Իրաք կամ Սիրիա՝ իր շահերը պաշտպանելու, ինչի՞ է թվում, որ Իրանը չի կարող մտնել հարևան երկրի տարածք՝ Սյունիք ու Վայոց ձոր, եթե Ադրբեջանը ուժային տարբերակով փորձի լուծել ճանապարհի հարցը։ Արաքսից հարավ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսներ կան, որից հետո Ադրբեջանը գետնին կհավասարեցվի, զորքերը կհասնեն Դաղստան, կբարևեն ռուս սահմանապահներին, Ադրբեջանը դա է հաշվի առնում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ