Փաշինյանն արյուն է թափելու Եկեղեցու բակում, նա ամենաստոր ձևով ժողովրդին տանելու է բախման
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Փաշինյանը Եկեղեցու դեմ իրավական առումով հակասահմանադրական գործողություն է պատրաստվում իրականացնել։ Նա խախտում է Եկեղեցու իրավունքները, դա հակասում է նաև միջազգային պարտավորություններին և խղճի ազատության կոնվենցիաներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Փաշինյանը ոչնչից չի խորշելու, կարող է նաև «մարտի 1» անել, դա անելու է ամենաստոր ձևով, որպեսզի Եկեղեցու բակում արյուն թափվի։ Նա տանելու է բախումների, քանի որ ինքն իր վրա վերցրել է պարտավորություններ, չանելը թանկ է նստելու նրա վրա»,- հավելեց բանախոսը։
Անդրադառնալով վերջին մեկ ամսվա ձերբակալություններին ու կալանավորումներին` իրավապաշտպանը նշեց, որ Սամվել Կարապետյանի դեպքում քրեական հետապնդում է իրականացվում․ «Սամվել Կարապետյանի մեղադրանքը նոնսենս է, ՀԷՑ-ում կամակատարների ձեռքով հակաիրավական ճնշումներ կլինեն աշխատողների հանդեպ։ Լա’վ հիշեք, ձեր նկատմամբ էլ է քրգործ հարուցվելու, տեղ թողեք, որ կարողանանք ձեր իրավունքները պաշտպանել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ