Ոտքով տատիկիս դեղերն էի տանում, երբ սկսվեց պատերազմը, կարծում էի՝ չպայթած զենք են ականազերծում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում Արցախցի երգչուհի Յուլիա Հայրապետյանի հետ խոսել ենք մեր կորսված հայրենիքի շրջափակման, պատերազմի ու Աստծո զորությամբ վերադարձի մասին։
Տատիկի դեղերն էր ոտքով հասցնում Յուլիան, երբ սկսվեց պատերազմը, կարծում էր՝ չպայթած զենքերի ականազերծում էին իրականացնում, պարզվեց՝ պատերազմ է։
«ՌԴ խաղաղապահները մեզ տարան օդանավակայան, այնտեղ մտածում էի՝ ապրիլի 24-ը կկրկնվի…»,- պատմում է Յուլիան ու հավելում. «Գաղթի ճանապարհին Աստծուն խնդրում էի, որ հրաշք լինի, հետ դառնանք։ Արցախից հեռու ինձ համար ամեն ինչ անգույն է, բոլոր դռները փակ են, երազանքներս՝ անկատար։ Երբ վերադառնանք, գիտեմ, որ մեզ հետ չեն լինելու մեր զոհված տղաները, բենզինի պայթյունի զոհերից Սուրենն ու Արսենը»:
Լիահույս է Յուլիան՝ դեռ Ասկերանի՝ հայրենի հողի Բերդն է գնալու, արցախյան «Հորովելն» է երգելու։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
–00—ՅՄ