Կեղծ ընդդիմադիրների է բուծել Փաշինյանը, ծամոնի պես կպնում են կոշիկին, վտանգ չկա, բայց տհաճ են

18/07/2025 20:45 24-ի նախագիծ

Լևոն Տեր-Պետրոսյանը 1994-ին ժամանակավոր փակեց Դաշնակցությունը, որտե՞ղ է հիմա ՀՀՇ-ն, ՌԴ ցարն ու սուլթանն էլ են փորձ արել փակել, ո՞ւր են հիմա իրենք: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով, ամիսներ առաջ Ալիևը ազգային ուժերի դեմ գրոհելու հրաման է տվել, հիմա Փաշինյանը բռնաժնշումներ է իրականացնում ազգային ուժերի դեմ:
«Ի՞նչ հիմքով է Դաշնակցությունը փակելու, եթե հիմքեր լինեին, շատերը հիմա ճաղերի հետևում կլինեին: Մենք շարունակելու ենք անզիջում պայքարել Փաշինյանի դեմ: Փաշինյանը կեղծ ընդդիմադիրներ է բուծել, ծամոնի նման կպնում են, վտանգ չկա, բայց տհաճ են»,- հավելեց Խաչատրյանը:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ