Փաշինյանը թուրքերին է վաճառելու ՀԷՑ-ը, բայց ժողովրդին խաբելու է, թե ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
ՀԷՑ-ը պետականացնելով՝ Հայաստանի ներդրումային միջավայրին մեծ հարված է հասցվում։ Ունեզրկումը անհանգստացնում է ներքին ու արտաքին ներդրողներին, տեսնում են՝ սեփականության իրավունքը պաշտպանված չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«ՀԷՑ-ը հետո վաճառելու են թուրքերին, ԱՄՆ-ում կարող է գրանցված, բայց թուրքական կազմակերպություն լինի, քանի որ Հայաստանի արտաքին վեկտորը գնում է դեպի Թուրքիա, բայց հասարակությանը ներկայացնում են՝ իբր ԵՄ ենք գնում»,- հավելեց նա։
Խոսելով Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորությունների մասին՝ Սարգսյանը նշեց, որ դա ժամանակի հարց է և փոքր չափաբաժիններով Թուրքիան կարող է ընդառաջ քայլեր անել՝ փոխարենը զիջումներ պահանջելով։
«Ի՞նչ ենք վաճառելու Թուրքիային, ՀՀ-ում արտադրվող ապրանքները վտանգված են, արտադրելու փոխարեն Թուրքիայից են ապրանքները ներկրվելու։ Երկու տարում պետք է տնտեսական կառուցվածքային փոփոխություն կատարվեր, հետևանքը լինելու է գործարանների ու աշխատատեղերի փակումը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ