Փաշինյանը անպարտելի կերպար է ուզում ստեղծել, որ իր դեմ խաղ չկա, երկրի ներսում վախ է տարածում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Անհասկանալի է՝ ինչո՞ւ է Փաշինյանը նույն հարթության վրա դնում Սյունիքի ճանապարհը, «Զվարթնոց» օդանավակայանն ու «Հարավկովկասյան» երկաթուղին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
«Ադրբեջանն ու Թուրքիան թուրքական խաչմերուկ են ուզում ստեղծել, վտանգավոր փորձության մեջ է Փաշինյանը։ Ճանապարհն այլ կազմակերպության արտապատվիրակման գործընթացը հաջողություն չի բերելու, խոցելի վիճակում է դնում Սյունիքը, որից հետո Հայաստանն են կլանելու»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի առաջիկա պլաններին՝ Նորիկյանը նկատեց, որ նա գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, իրավունք չունի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության փոփոխություն անել։
«ՀՀ-ում մեկ մարդու իշխանություն է՝ դատախազության, քննչականի դուռը բացում ես՝ Փաշինյանն է։ Նա անպարտելի կերպար է ուզում ստեղծել, ով ինչ ուզում՝ անում է, իր դեմ խաղ չկա, Կաթողիկոսին է հանում, Սամվել Կարապետյանին՝ կալնավորում, Սրբազաններին՝ գցում զնդանը»,- հավելեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ