Էս կլոունը՝ ժողովրդին էշի տեղ դնելով, Սյունիքը կործանելու է. մինչդեռ կա «XXI դարի գործարքի» լուծում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Նիկոլ Փաշինյանը «էշի տեղ» է դնում մեր ժողովրդին՝ ասելով, թե 2019 թ-ին ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբից ստացել է մի առաջարկ, որն ուղղված էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Այսինքն 2019 թ-ին՝ հեղափոխությունից մի տարի անց, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը՝ այդ երեք գերտերությունները, տեղյակ չէին, որ Հայաստանում մեկ տարի է՝ ինչ իշխանափոխություն է եղել։ Կամ դու էս էշ, կամ ժողովրդին էս էշի տեղ դնում՝ մտածելով, թե ինչ էլ տաս, մեկ է՝ ուտելու են», – ասել է նա։
Խոսելով Սյունիքով անցնող կոմունիկացիաների կառավարումը արտապատվիրակելու հնարավորության մասին՝ Զուրաբյանը նկատել է, որ սրանով Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքը դարձնում է աշխարհաքաղաքական և ներքաղաքական բախման թատերաբեմ՝ ուղիղ այնպես, ինչպես 1993 թ-ին Ադրբեջանում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։