Ադրբեջանցիները գերիների ձեռքերին կրակում էին՝ իբր վիրավոր են. նրանց տկլոր ու ծարավ վերադարձրին

13/07/2025 22:00 24-ի նախագիծ

24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում այս անգամ հյուրընկալվել ենք Լիլիթի և Արմենի ընտանիքում։ Խոսել ենք Դաշուշենի խաչի անկման, գերիների և գաղթի ճանապարհի զոհերի մասին։

Զրույցը սկսել ենք ընտանիքի դերի ու կարևորության մասին քննարկումից, արձանագրել՝ ամուր ընտանիքն է պետության հենասյունը։

Անդրադառնալով պատերազմի ու գաղթի սարսափին՝ Արմենը նշում է ,- «Սզնեք գյուղից մամայիս դասընկերը, մեր ընկերները, Լիլիթի դասախոսը հիմա Ադրբեջանում գերի են։ Գաղթի ճանապարհին մեկի մայրն էր մահացել, նույն մեքենայի մեջ էին նաև երեխաները, որոնց չէին ասել, մեկ ուրիշը ջուր էր խնդրում երեխաների համար, մյուսի մայրն էր մահացել, մեկինն էլ՝ սիրտն էր Հակարիի անցակետում կանգնել…»։

Հուզվում է տան տիկինը, երբ խոսում ենք կամրջի այն կողմում մնացած իր տան մասին, լիահույս է՝ որդին՝ Վարագը, տուն է դառնալու.«Ես այնքան եմ պատմում տղայիս Արցախի մասին, որ եթե ճանապարհներն էլ փոխված լինեն, ինքը կգնա ու կգտնի…»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

—00—ՄԱ