Նիկոլը гиена է, նա միշտ կծում է զոհի վիրավոր մասը, Վեհափառի հետևից էլ է գնալու. Ռուբեն Մխիթարյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Մենք 7 տարիների ընթացքում տեսել ենք իրավական գործընթացների բազմաթիվ փաթեթավորումներ, որոնք քաղաքական պատվերի հետևանք էին։ Դատարանները շրջափակելուց ո՞նց խնդիր չէին տեսնում, չի կարելի հարցերը թողնել նրանց տեսնել-չտեսնելուն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի» հետ հաղորդման ժամանակ նշել է Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Այն, ինչ այսօր տեսնում է բնակչության 75%-ը, մնացած 25%-ը չի տեսնում։
Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից 2-ի ղեկավարները բանտարկված են, թեմերը, փաստացի, ղեկավար չունեն։ Հարգելի՛ իմ Մայր Աթոռ, քաղաքականությունն արդեն Ձեզնով զբաղվում է, դրան վերաբերմունք է պետք ցուցաբերել։ Չեմ կասկածում Ձեր իմաստությանն ու խոհեմությանը, բայց մենք հիմա ոչ սովորական իրավիճակում ենք գտնվում․ մոնղոլները Սուրբ Էջմիածին չեն մտել, թուրքերին թույլ չենք տվել, ԱԱԾ-ն, ոստիկաններն ու բերետավորները մտան։ Տեղի է ունեցել ազգային խայտառակություն, ուժայինները կալանավորել էն երկու Սրբազանի, չլսված բան է։
Ենթադրում եմ, երբ որ ինքը («Նիկոլ Փաշինյանը» – խմբ․) Թուրքիայում էր, իրեն ասել են՝ մենք վստահ լինե՞նք, որ դու էն տղեն ես, ով կարող է բոլոր պայմանավորվածությունները լուծել, ինքն էլ ասել ա՝ դե կտեսնեք, որ ես էն ուժեղ տղեն եմ, որը կարողանալու է։ Երբ դու բանտարկում ես Սամվել Կարապետյանին, դու ասում ես՝ իմ համար խանգարող հանգամանք չկա, եթե պետք է, գնալ ու բանտարկել սեփական աներձագին, ինքը կբանտարկի, չգիտեմ՝ Աննային ինչ է ասելու էդքանից հետո, երևի կասի՝ թալանչի է, դու տեղյակ չէիր։ Էն ժամանակ, երբ որ մենք ապրում էինք Շենգավիթում, փող է գողացել։ Ինքը պատրաստ է ամեն ինչի իր երազանքն իրականացնելու համար։ Մե՞նք ինչի ենք պատրաստ, արկածախնդրություն կլինի այս իշխանությունով գնալ 2026 թվականի ընտրություններին», – ընդգծեց Մխիթարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ