Նիկոլը մեզ «անասունի» է փորձում վերածել՝ զրկելով հիշողությունից. Էրդողանի հրամանն է Եկեղեցին քանդելը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Թուրքիայից կորզել սահմանադրության փոփոխության հարցի նախապայմանն այս պահին իր առաջ չդնելու խոստում, սակայն դրա փոխարեն ստացել է նա Էրդողանից ստացել է նոր հրաման՝ «կուլ տալ» Հայ Առաքելական եկեղեցին՝ իբրև վերջին ազգային բաստիոն, որը խոսում է Արցախի մասին, արցախահայության իրավունքների մասին։ Նման կարծիք 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Շարմազանովի, Փաշինյանն ամեն քայլի գնալու է «խաղաղություն» վերնագիրը կրող ցանկացած թուղթ Թուրքիայից ու Ադրբեջանից ստանալու համար, որը նրան հնարավորություն է տալու ընտրություններին՝ խաղալով հայ ժողովրդի ապրումների հետ, ձայներ հավաքել վերարտադրվելու համար։
Մեր հյուրի պնդմամբ, հենց դրա համար էլ ՀՀԿ-ն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը պետք է հասնել մինչև ընտրություններ ու բացառապես իմպիչմենտի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ՍՊ