ՔՊ-ն մինչև ընտրություններ Փաշինյանին պետք է հեռացնի, նա երեկ իր թուլությունը ցույց տվեց
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շատ ազդեցիկ է, ունի խարիզմա, ոչ մի ուժի ազդեցության տակ չէ։ Նա վարչապետի ընդունելի թեկնածու է բոլորի համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Աջապահյանի մտերիմ մարդկանց խնդրում եմ, որ ասեն նրան իմպիչմենտին միանալու մասին` որպես վարչապետի թեկնածու։ Գարեգին Բ-ն էլ պետք է թույլ տա, որ նա միանա, այլապես վարչապետի ծրագրերը կյանքի կկոչվեն, և բոլորը կձերբակալվեն։ Այս վիճակում ՔՊ-ից էլ կմիանան, քանի որ շուտով ակնհայտ է լինելու, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու՝ գուժ հավելվածով, որտեղ նշված կլինի ադրբեջանցիների մուտքը ՀՀ, ինչը Հայաստանի սկզբի վերջն է»,- ընդգծեց Աղազարյանը։
Ուժային կառույցները երբ մտան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, դա ցույց տվեց Փաշինյանի թուլությունը, հոգնած և սպառված մարդու գործելաոճ էր․ «Չեմ հավատում, որ Փաշինյանը հավատացյալ է, նրա իրական նպատակը Եկեղեցին հնազանդեցնելն է։»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ՅՄ