Ուզում են Միքայել Սրբազանին «խեղդամահ» անել, 37 թիվն է․ ստալինիզմից անցել ենք նիկոլիզմի. թուրքագետ

27/06/2025 20:30 24-ի նախագիծ

1937 թիվն է, ստալինիզմից տեղափոխվել ենք «նիկոլիզմի»։ ԱԱԾ-ն մտել է Վեհարան, ուզում են Սրբազանին «խեղդամահ» անել, հետո կանցնեն Վեհափառին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

«Միայն հոգեկան շեղում ունեցող մարդը հրճվանք կապրի, որ Եկեղեցուն ստորացնում են։ «Նիկոլիզմը» գրոհել է մեր Սրբության Սրբոցը, օտար ուժերի թելադրանքով վրեժ է լուծում»,- ընդգծեց թուրքագետը։

Բանախոսի համոզմամբ, Եկեղեցին ազգային վերջին բաստիոնն է, որ անաղարտ է մնացել, և դա խնդիր է թշնամու համար։
«Սատանայի անիվ է սա, պտտվում է, շատ վատ բաներ կարող է լինեն, Վեհափառից հետո թիրախում են լինելու հոգևորականները։ Անիծյալ լինեն նրանք, ովքեր մի աման ապուրի համար իրենց երկիրը, պատիվը ծախում են»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ԱՊ