Էրդողանի թաղի «смотрящий»-ն է դարձել Նիկոլը, եկեղեցուն կործանելու հրաման է ստացել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Փաշինյանը «վա բանկ» է գնում, դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացնում է, որ 2026-ի ընտրությունները վերածի ֆորմալ միջոցառման։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Քաղաքական կյանքում ճակատագրական պահ է՝ կա՛մ Փաշինյանին կհաջողվի տոտալիտար ճնշումների գնալ, կա՛մ թույլ չենք տա։ Եթե «զոռբայությամբ» կառչեց իշխանությանը, քաղաքական պատերազմն անխուսափելի է լինելու, երկիրը տանելու է ցնցումների»,- հավելեց Սուրենյանցը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Թուրքիա այցին՝ քաղաքագետը նշեց, որ այն արդյունավետ չի եղել, դա է վկայում Փաշինյանի այցին հաջորդած Ստամբուլում կայացած համաժողովը և հնչեցված հայտարարությունները։
«Փաշինյանն Էրդողանի «смотрящий»-ն է դարձել, Էրդողանի կողմից Եկեղեցին կործանելու հրաման է ստացել, չպետք է մարսի դա։ Նա նոր փորձանք է բերում ժողովրդի գլխին, Ստամբուլում վտանգավոր հայտարարություններ արեց Սյունիքի մասին․ «միջին միջանցքի» մասին խոսեց,»,- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ