Մայր Աթոռն անատամ հայտարարություն արեց, ինչո՞ւ հոգևոր վերնախավը դատարանում չէր երեկ

26/06/2025 20:30 24-ի նախագիծ

Բագրատ Սրբազանը կարողանում էր միաբանել ընդդիմությանը։ Փաշինյանը դրա համար չեզոքացրեց նրան, որ նոր զիջումների գնա, իրեն խանգարող չլինի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։

«Մայր Աթոռի երեկվա անատամ հայտարարությունն անհասկանալի էր, իրերը պետք է կոչել իրենց անուններով, կամ ինչո՞ւ հոգևոր վերնախավը դատարանում չէր երեկ, նրանք պետք է կատարվածին դիրքորոշում հայտնեին։ Առաջիկայում հրոսակախմբով հարձակվելու են Վեհարանի վրա, միայն միավորվելով է հնարավոր կանխել ապագա գործողությունները։ Ժամանակ չունենք, քաղաքական գործընթացները կենսական են մեզ համար»,- հավելեց Կարապետյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ