Ի՞նչ են շանտաժ անում, մենք մեր ստորագրությունները տվել ենք, թող գան, վերցնեն ու մուտք անեն ԱԺ

24/06/2025 22:15 24-ի նախագիծ

Փաշինյանի շուրթերից հնչած խոսքերի արժեքն արդեն շրիշակից ներքև է։ ԱԺ ճեպազրույցների ընթացքում էլ ասել էր, թե արդեն օրենքի նախագիծը խորհրդարանում է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի՝ «ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։ Շուտով կմտնենք գործնական փուլ»։

«Այդ գործընթացը հիմնահատակ կվերացնի Հայաստանի նկատմամբ առանց այն էլ փոշիացած վստահությունը տնտեսական առումով։ Ներդրումների ծավալը ՀՀ-ում մոտ երեք անգամ անկում է ապրել, դրանից հետո որևէ գործարար մեր տնտեսության մեջ ներդրում կանի՞։ Գործ են ունենալու էս խեղկատակի հետ, ով կարող է ամեն առավոտ արթնանալ և որոշի պետականացնել («կազմակերպությունները», – խմբ․)», – իր մտահոգությունները հայտնեց Մանուկյանը։

Խոսելով կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու իրավական գործընթացի մասին՝ պատգամավորը նշեց․ «Մարդիկ շանտաժով չեն կարող մեզ հետ խոսել։ Գնացե՛ք, Նարեկ Մալյանի նույն հեքիաթով շարունակեք, իմպիչմենտ անե՞նք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք»,  – նշել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ