Փաշինյանը միջանցքի հարցում արդեն համաձայնություն տվել է, այն կարևոր է Արևմուտքի համար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այս մակարդակի այցը հակասում է դիվանագիտական հարաբերությունների կանոններին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Նման այցերը երրորդ երկրներում են իրականացվում, որպեսզի երկու կողմերը հավասար դիրքերում լինեն, բայց Փաշինյանը գնաց «Էրդողանի դուռը»՝ արտահայտելով իր ստորադասությունը, բայց նույնիսկ այդ դեպքում իրենց ակնկալիքները չեն բավարարվել։ Դեմքի ցնծացող արտահայտությունից տպավորություն էր, որ կյանքի բաղձալի նպատակին է հասել»,- հավելեց բանախոսը։
Աղաջանյանի խոսքով, պատահական չէր այս փուլում Փաշինյանի այցը Թուրքիա, այն կապված էր Սյունիքի ճանապարհի հետ։
«Իրան – Իսրայել հակամարտության և Իսրայելի հաջողության դեպքում ակնկալվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից էական դերակատարում, որտեղ միջանցքը կարևոր է, դրա համար Փաշինյանը խոսեց միջանցքի մասին։ Փաշինյանը միջանցքի հարցում արդեն համաձայնություն է տվել, հիմա մանիպուլացնում է ժողովրդին։ Հանդիպմանը քննարկվել է նաև ադրբեջանցիների գալը Հայաստան, տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցը թեժացնում են միջազգային հանրության ականջների համար և լսելի դարձնում մեր հանրությանը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ