Մանկապիղծներին ձեր ընտանիքի միջավայրու’մ փնտրեք, դուք հանցագործ եք, անցել եք իշխանության սահմանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Կուսակրոն հոգևորականն ուխտ է արել ոչ թե մարդկանց, այլ Աստծո առջև, ուստի իր պատասխանատվությունն էլ ոչ թե մարդու, այլ Աստծո առջև է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
«Իրենց հարցադրումները կեղծ են։ Իրենց հարցադրումներին մենք ենք ուզում հարցադրում անել. 5000 երեխային սպանողին, Արցախը հանձնողին, բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատները գերի հանձնողին ի՞նչ պետք է պատասխանես», – հռետորական հարցադրում է արել Հովնան եպիսկոպոսը։
Սրբազան հոր կարծիքով, Փաշինյանին հստակ պատասխան տվել է Եկեղեցու ազգային հոգևոր խորհուրդը։ «Ասվել է, որ դուք ձեզ տրված իշխանության սահմանն անցել եք՝ հանցագործ եք։ Ասվել է, որ պատկան մարմինները պետք է բռնեն նրանց ձեռքը», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ