Հայաստանը Հյուսիսային Կիպրոսի են վերածում, ուզում են ադրբեջանաթուրքական պրոքսի երկիր դարձնել

21/06/2025 22:15 24-ի նախագիծ

Փաշինյանն ինքն է խնդրել, որ հանդիպի Էրդողանին։ Նա հույս ունի, որ Թուրքիայի նախագահը միջնորդ կարող է լինել իր և Ալիևի միջև Խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Փաշինյանի այցը Թուրքիա վատատեսական է, Հայաստանը «Հյուսիսային Կիպրոս» են ուզում դարձնել, նպատակը թուրքադրբեջանական պրոքսի երկիր դարձնելն է»,- մեկնաբանեց նա։

Քաղտեխնոլոգը, խոսելով Սամվել Կարապետյանի կալանավորման մասին, նկատեց, որ դա լուրջ հարված է լինելու ՌԴ-ի հետ հարաբերություններին․
«Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ՌԴ կապիտալն իր դերակատարությունը Հայաստանում նվազեցնի, ՌԴ-ից կոշտ նախազգուշացումներ են հնչում, արդեն գործողություններ կան տնտեսական ոլորտում, նրանք էլեկտրոցանցերն էլ են դիտարկում որպես ռուսական ներդրում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: