Սամվել Կարապետյանը մարտահրավեր նետեց Փաշինյանին, խորքում այլ պրոցեսներ կան

18/06/2025 21:30 24-ի նախագիծ

ԱԱԾ ղեկավարների հեռացումը շրջափուլային փոփոխություն է ենթադրում։ Արմեն Աբազյանը 2020 թվականի նոյեմբերի 8-ին էր նշանակվել ղեկավար, խորհրդանշական հինգ տարին էր լրանում։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Խոսելով Փաշինյանի՝ Թուրքիա նախատեսվող այցի մասին՝ վերլուծաբանը նշեց, որ այնտեղ նրան բարդ խոսակցություն է սպասվում։ Էրդողանը վերջնագրային պահանջներ ու պայմաններ է դնելու, կփորձեն թանկ գին վերցնել նրանից խաղաղության օրակարգի համար։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը և առաջադրված մեղադրանքին` Բադալյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը պահի տակ ասված խոսքեր չէր․ «Սամվել Կարապետյանը, աջակցություն հայտնելով Եկեղեցուն, մարտահրավեր նետեց Փաշինյանին, խորքում այլ պրոցեսներ կային»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: