Թուլացնելով եկեղեցին՝ Փաշինյանը Էրդողանին ծառայություններ է մատուցում, հավատարմություն հայտնում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Իրանը ներսից մասնատելու ծրագիր կա, այս տարածաշրջանում քաղաքական մեծ ցունամիներ կարող են լինել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
«Իրանի ներսում քաոտիկ իրավիճակ են ուզում ստեղծել՝ ռազմական համակարգը կազմալուծել, ազգայնական տրամադրությունները սրել։ Իրանի թյուրքախոս քաղաքացիներին անհնազանդության կոչեր են արվում, գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտություն ստեղծելու նպատակ է դրված»,- ընդգծեց միջազգայնագետը։
Խոսելով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից, Կաթողիկոսին հեռացնելու՝ Փաշինյանի կոչերից՝ Սողոմոնյանը նշեց, որ Փաշինյանը էրդողանին ծառայություններ է մատուցում, իր հավատարմությունը հավաստում՝ թուլացնելով Եկեղեցին։
«Հայ եկեղեցու թուլացումը Թուրքիայի համար ավելի կարևոր է, քան տարածքների զիջումը, այն համախմբման, ազգայինի պահպանման, բարոյականության հիմքն է»,- հավելեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: