Բերետավոր սադիստը. ինչպես է Սաշ կոչեցյալը մարդկանց ծեծելուց հաճույք ստանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչներն այսօր կրկին ճանապարհ էին փակել։ Բողոքում էին հանրային տրանսպորտից և Երևան համայնքին պատկանող թիվ 59 համարի երթուղու հետ կապված խնդիրներից։
Ի սկզբանե ոստիկանությունը խոչընդոտել էր քաղաքացիների` խաղաղ հավաք իրականացնելու իրավունքը։ Մինչև քասախցիները գյուղի կենտրոնից կհասնեին գյուղի սկզբնամաս, «ոստիկանական պատը» փակել էր գյուղից դուրս եկող ճանապարհը, որպեսզի այդ կերպ թույլ չտար բնակիչներին իրականացնել իրենց բողոքի ակցիան։
Ի տարբերություն նախորդիվ տեղի ունեցած բողոքի ակցիաների, որտեղ երկու համայնքների բնակիչներն էին՝ Քասախ և Պռոշյան, ոստիկանական նման մեծաթիվ ուժեր չէին կենտրոնացվել, ինչպես նաև ոստիկանների կողմից քաղաքացիներ բերման չէին ենթարկվել, ինչպես եղավ այսօր։
Այս անգամ ոստիկանները չխնայեցին անգամ լրագրողներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում։
Միջադեպը լուսաբանող 24News-ի խմբի կողմից կատարված հարցմանը, թե ինչու՞ են բերման ենթարկվածների նկատմամբ ուժ կիրառում, ՆԳՆ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի կարմիր բերետավորը նախ բղավում, ապա հարվածում է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։