Պատերազմող մարդի՛կ, հանե՛ք ձեր ղեկավարներին, մի՛ սպանեք իրար. արցախցի տեղահանվածի պատմությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Հիմա, երբ աշխարհը պատերազմի մեջ է, արցախցիները ցավով են վերհիշում իրենց բաժին հասած պատերազմների մասին։ Իրենք լավ գիտեն ապրելու ու կորցնելու գինը, գիտեն՝ պատերազմը ոչ ոքի ու ոչինչ չի խնայում:
«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի հերթական թողարկման զրուցակից Կարինեն պատմում է պատերազմներից՝ 44-օրյայից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ի իրողություն.
«Նկուղում ասում էի՝ Աստվա՛ծ, ոչ մի բան չեմ ուզում, մենակ երեխաներիս ինձ տուր։ Մի աղջիկ ասաց՝ տղամարդիկ պիտի մնան, կանայք ու աղջիկները՝ դուրս գան. մենք այդպես չէինք ուզում»։
Կարինեն ցավը մոռացության տալու համար ձեռքի աշխատանքներով է զբաղվում, այժմ նաև խմորեղեն է պատրաստում, այս կերպ Մայր հայրենիքում ապրելու պայմաններ ստեղծում։
«Թեկուզ դուրս էինք եկել, բայց չէինք հավատում, որ սա վերջն է, ամեն ինչ թողել ենք այնտեղ։ Ոչ մեկի կյանքի գնով չեմ պատրաստվում վերադառնալ Արցախ, բայց գուցե դիվանագիտությա՞մբ…»,-նշում է Կարինեն և հույս հայտնում. «Գուցե աշխարհը ղեկավարներ չունենար, պատերազմներն էլ չէին լինի»։
Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
–00—ՅՄ