Ադրբեջանին լավ դաս կտանք, եթե առիթից օգտվեն և «Զանգեզուրի միջանցք» բացեն, զգուշացրել ենք

14/06/2025 20:30 24-ի նախագիծ

Իրանը հարկադրված պատերազմի մեջ է մտել, ԱՄՆ-ն կանաչ լույս վառեց, որպեսզի Իսրայելը տապալի բանակցությունները։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանցի վերլուծաբան Փույա Հոսեյնին։

Վերլուծաբանի խոսքով, Իրանը զգուշացրել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, եթե նոր հարձակման դեպքում նրանք աջակցեն Իսրայելին, ապա հենց նրանց ռազմաբազաները, նավերը Պարսից Ծոցում թիրախում են հայտնվելու։

«Տարածաշրջանը լայն պատերազմի սպառնալիքի տակ է, Իրանը ուշադիր հետևում է։ ԱՄՆի ճնշման տակ Ադրբեջանը և Թուրքիան կարող են համագործակցել նրանց հետ և մասնակցություն ունենալ։ Իրանը մտահոգ է Հայաստանի համար, եթե Ադրբեջանը փորձի առիթից օգտվել և «Զանգեզուրի միջանցք» բացել, Ադրբեջանին լավ դաս կտանք, քանի որ դա ուղիղ մեր դեմ գործողություն կլինի, զգուշացրել ենք, պատասխան է տրվելու»,- ընդգծեց Հուսեյնին։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: