Կուսակրոնության դարդը քաշելու փոխարեն անվտանգության մասին մտածեք, պատերազմի վտանգ կա. Աբովյան

12/06/2025 20:30 24-ի նախագիծ

Շատ փոքր եք, որքան էլ ձեզ ճղեք, Եկեղեցուն չեք կարող վարկաբեկել, հայ ժողովուրդը չի հանդուրժի։ Մարդիկ անգիտակից զանգված չեն, հասկանում են, որ նենգափոխում եք, երբ ասում եք, որ Եկեղեցու դեմ չեք պայքարում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։

«Փարիսեցիությունից մի’ խոսեք, ձեր խոստումների չկատարումից խոսեք, բացատրեք, թե ինպե՞ս է ստացվում, որ ձեր որակումները Արցախի ու Եկեղեցու վերաբերյալ համընկնում են։ Կուսակրոնության դարդը քաշելու փոխարեն անվտանգության մասին մտածեք, պատերազմի վտանգ կա։ Բոլոր նրանք, ովքեր երախները բացում են Եկեղեցու վրա, չեն հաջողելու»,- մեկնաբանեց Աբովյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ