Ո՞վ է Նիկոլը, որ սուր բարձրացնի Աստծո օծյալի վրա. թող իր թմրամոլների «բանակը հանի», կտեսնի հետևանքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Ինչո՞ւ հիմա սկսեց Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը, պատճառը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպված համաժողովն է, որտեղ կաթողիկոսը խոսել է Արցախի բռնազավթման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Դրսից նրա վրա ճնշումներ կան, դրա համար թոկից պոկված կենդանու նման Փաշինյանը հարձակվում է եկեղեցու վրա, նա ձեռնոց է նետում եկեղեցու առաջնորդի դեմ, ով Քրիստոսի օծյալն է։ Ո՞վ է Նիկոլը, որ սուր բարձրացնի Աստծո օծյալի վրա. թող փորձի իր թմրամոլների «բանակը հանի», կտեսնի հետևանքները, դա իր համար գին է արժենալու, մենք էլ եկեղեցու զավակներով կհավաքվենք ու կպաշտպանենք եկեղեցին»,- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: