Նիկո՛լ, 2008-ին փրփուրը բերանդ «Լևո՛ն, Լևո՛ն» էիր գոռում, հիմա վայրահաչու՞մ ես, ստախո՛ս

09/06/2025 20:00 24-ի նախագիծ

Նիկոլ Փաշինյանը, որը 2008 թվականին փրփուրը բերանին հրապարակում «Լևո՛ն, Լևո՛ն» էր գոռում, հոդվածներ գրում, հիմա վայրահաչում է առաջին նախագահի մասին։ Նման կարծիք 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

«Փաշինյանի բնույթը գիտենք, գործ ունենք ստախոս մարդու հետ, նրա որևէ ասածին հավատալ հնարավոր չէ։ 2008-ին նրա հետ «Լևո՛ն, Լևո՛ն» գոռացողներն այսօր վայրահաչում են, այդքան անսկզբունքային լինելով ո՞նց եք երկիր ղեկավարում»,- ընդգծեց բանախոսը։

Անդրադառնալով Փաշինյանին կոչին՝ համախմբվել նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, Խաչատրյանը նշեց, որ կաթողիկոս ընտրելու հատուկ կարգ կա, Փաշինյանն իրավունք չունի Վեհափառ փոխել.

«Ո՞վ ես դու, որ հարձակվես կաթողիկոսի վրա, նրան հեռացնես, Քրիստոսի տեղապա՞հն ես, Հռոմի Պապն անգամ չի կարող նրան հեռացնել։ Որևէ ադեկվատ մարդ չի կարող գնալ Վեհարան և Վեհափառի հեռանալը պահանջի։ Եկեղեցին քանդելու պատվեր ունի, ուզում է ավարտին հասցնի պետականակործան ծրագիրը։ Քաղաքացիական պատերազմ է ուզում լինի, բայց ձախողելու է», – հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: