Տանս պատերը համբուրեցի, Մարիամ Աստվածածնի նկարը թողեցի, ասացի՝ կհսկես…

08/06/2025 20:00 24-ի նախագիծ

Արցախցիների համար 2020թ.-ի 44-օրյա պատերազմը չի ավարտվել նոյեմբերի 9-ը, ընդհակառակը, գաղթի սկիզբն էր։ Ո՛չ սահմանից եկող լուրերն էին դադարում, ո՛չ թշնամու առաջխաղացումները, ո՛չ էլ մարդկային կորուստները։

«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այա թողարկման հերոսուհին՝ Ալիսա Սահակյանը, նշում է, որ

2020-ից հետո ամեն օրն էր պատերազմ, դժվար էր, սակայն տանն էին՝ հայրենի հողում։
Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ փակվեց Արցախի կյանքի ճանապարհը, որին հաջորդեց սեպտեմբերի 19-յան պատերազմն ու գաղթը։

«Տանս պատերը համբուրեցի, Մարիամ Աստվածածնի նկարը թողեցի, ասացի՝ կհսկես տունս։ Աստված խաչվեց ուրիշի մեղքերի համար, այսօր էլ մենք ենք խաչվում. ես այսպես եմ վերագրում գաղթը»,- նշում է Ալիսան։

Լիահույս է զրուցակիցս՝ վերադարձ լինելու է. «Հենց մտնեմ Արցախ,պիտի հողը համբուրեմ, չնայած գիտակցում եմ՝ մեր կյանքն էլ առաջվանը չի լինելու»։

Արցախում ապրելու անհոգ օրերի, գաղթականի դժվար կյանքի ու անկորուստ ապրելու հույսի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։

–00–ԱՀ