Երկրի ղեկավարն իրավունք չունի այդպես գրել, անկիրթ և տգետ մարդկանց տանել չեմ կարող. Նարինե Մկրտումյան

08/06/2025 22:00 24-ի նախագիծ

24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի, դերասանուհի Նարինե Մկրտումյանը։

«Մեր օրերում երգարվեստում խառնաշփոթ է, բայց դրան զուգահեռ կա և՛ լավն ու որակովը, և՛ անորակը։ Մարդիկ քննադատում են, որ Թաթուլ Ավոյանի համերգին տասը հազար մարդ էր գնացել, իսկ ինչո՞ւ չպիտի գնային, նա ֆանտաստիկ երգիչ է, ուրիշ հարց է, թե ի՞նչ է երգում»։

Հարցին, թե արդյո՞ք խնդիր չի տեսնում բաց տեսարաններով լեցուն ֆիլմերում նկարահանվելը, Նարինեն նշեց. «Ինձ համար խնդիր չէր, քանի որ դա իմ առաջին փորձն էր, բայց մենք ընտանիքում այնքան հասուն էինք, որ հաղթահարեցինք ասեկոսեների ու ճնշումների ալիքը, արդեն սիրուհու կերպարում չեմ նկարահանվի, տղաս հիմա մեծ է»,- ընդգծեց երգչուհին։

Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններին, գործող իշխանությունների բառապաշարին ու վարած քաղաքականությանը։ «Երկրի ղեկավարն իրավունք չունի այդպես գրել, անկիրթ և տգետ մարդկանց տանել չեմ կարող», – նշել է Նարինե Մկրտումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

–0–ԱՀ