Նիկո’լ, չի’ կարելի, մի’ մտիր մարդկանց անկողին, 50 տարեկան մարդ ես, փողոցներում երեկվա ֆռֆռացողը չես

02/06/2025 21:30 24-ի նախագիծ

Փաշինյանը եկեղեցուն իր համար նոր թշնամի ու թիրախ է սարքել, եթե որևէ հոգևորական մանկպղծությամբ է զբաղվել, պետք է այդ հարցով ոչ թե  երկրի գործադիրը զբաղվի, այլ դատախազությունը և  քննչական մարմինները պատասխանատվության ենթարկեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, Փաշինյանը միտումնավոր կերպով հասարակության մեջ պառակտում և կոնֆլիկտ է ստեղծում, այդկերպ իրեն անխոեցելի է համարում։

«Քաղաքական մշակույթի այլասերման փուլում ենք, ժողովուրդը պետք է հասկանա՝ համակերպվո՞ւմ է, թե՝ հեռացնելու է իշխանությանը։ Փաշինյանը բացելու է «Պանդորայի արկղը», մտնի մարդկանց անկողին, ու նոր «բացահայտումներ» անի։ Նիկո’լ, չի’ կարելի, մի’ մտիր մարդկանց անկողին, հիսուն տարեկան մարդ ես, փողոցներում երեկվա ֆռֆռացողը չես, յոթ տարում պետական գործիչ չդարձար։ Եկեղեցուն թուլացնելով ժողովուրդը չի երջանկանալու, քո հեղինակությունը չի բարձրանալու»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: