Փաշինյանը «զորք» է հավաքում, «Կրթվելը նորաձև է» շարժումն այդ նպատակով է, 2026-ի կռվին է պատրաստվում

02/06/2025 20:00 24-ի նախագիծ

Եկեղեցին մեծ դերակատարում ունի հայ ժողովրդի պետականության պահպանման հարցում, դա է պատճառը, որ իշխանությունն իր հարվածներն ուղղում է եկեղեցուն, բայց նա ձախողելու է, չի կարողանալու վնաս հասցնել։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պետական կառավարման փորձագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը։

«Փաշինյանն ո՞վ է, որոշի՝ որ հոգևորականն է լավ, որը՝ վատ, իր մասին թող մտածի, որ վարչապետին պաշտոնին չի համապատասխանում, քանի որ հայկական շահ չի սպասարկում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով այսօր ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի պաշտոնանկություններին՝ կառավարման փորձագետը նշեց, որ Փաշինյանը նոր ճնշումների և գործողությունների է պատրաստվում, վստահ է, որ հասունացել է փողոցային պայքար սկսելու ժամանակը, հայ ժողովուրդը շուտով արտահայտելու է իր կամքը․

«Համոզմունք ունեմ, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը մտածված քարոզչական գործիք է, Փաշինյանը սկսել է քարոզարշավը, գնում է համայնքներ, հավաքագրում «նվիրյալների զորք», 2026-ի պրոցեսներին սատարողներ ունենալու և կռիվը արդյունավետ տանեու համար։ Բայց Փաշինյանը գնալու է, ճար չունի, եթե ժողովուրդը համախմբված ու կազմակերպված դուրս գա փողոց և իր կամքը ներկայացնի, այդ իրավիճակում, անգամ, ոստիկանությունն է հասկանալու, որ ոչինչ չի կարող անել»։

 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ՍՊ