Ուղղակի պոռթկում չեն Եկեղեցու դեմ Փաշինյանի խոսքերը, պատճառները փնտրեք Բաքվի հետ բանակցություններում

31/05/2025 22:15 24-ի նախագիծ

Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարություններն ուղղակի պոռթկում չեն, պատճառները փնտրեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում։ Այս մասին 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված վիրավորանքներին ու մեղադրանքներին։

«Խաղաղության պայմանագրում նա համաձայնեցրել է կետ, ըստ որի` կողմերը պայմանավորվել են երկրի ներսում խաղաղության օրակարգի դեմ խոսողների նկատմամբ պայքար տանել։ Նա կատարում է Ադրբեջանի կողմից «ռևանշիստների» դեմ պայքարի պահանջը։ Եկեղեցին, Սփյուռքը, ՀՅԴ-ն, պայքարող կառույցները, անհատները, Ադրբեջանի համար թիրախ են, ուզում են հեղինակազրկել այդ կառույցները, որպեսզի հանրության շրջանում նրանց վստահությունը նվազի։ Փաշինյանը կատարում է նրանց պահանջը, սա մեր ինքնության դեմ պայքար է։ Նա ռեբրենդինգ է արել «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը, անունը դրել է «իրական Հայաստան», – ընդգծել է պատգամավորը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ՍՊ