Իրանցի փորձագետ. «Թեհրանը թույլ չի տալիս Բաքվին սկսել ռազմական գործողություններ ՀՀ-ի դեմ»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Սյունիքի ճանապարհի հարցը Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում է, դա պանթուրքական ծրագիր է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։ «Նրանք ձեռք չեն քաշում, անգամ երբ լռում են, հնարավորության դեպքում՝ սպառնալիքները կիրականացնեն», – նկատել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրերս հնչեցրած այն հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն Նախիջևանի և ամբողջ Ադրբեջանի համար ցամաքային ճանապարհ է, այլև Թուրքիայի միջոցով թյուրքական աշխարհին ինտեգրման նոր գիծ՝ վերլուծաբանը ընդգծեց, որ Էրդողանը համոզում է Իրանին ճանապարհի հարցում, բայց դա կարմիր գիծ է Թեհրանի համար, ինչի մասին բարձր մակարդակով բազմիցս հայտնել են։
«Իրանը չի համոզվի, մեր դիրքորոշումը հստակ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ այս հարցում համաձայնության չենք գա։ Մինչև հիմա տարբեր միջոցներով արգելել ենք Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի հանդեպ։ Հայաստան – Իրան հարաբերությունները պետք է դարձնել ռազմավարական նշանակության և պատրաստ լինել դիմակայել»,- հավելել է բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00–ՍՊ