Եթե ամեն հաչացող շան վրա քար նետենք, տեղ չենք հասնի. ո՛չ ճանճը փղին կվնասի, ո՛չ էլ Փաշինյանը՝ մեզ

30/05/2025 22:15 24-ի նախագիծ

Իշխանության կողմից Եկեղեցին ստուգելու մեխանիզմ չկա, այն ներսից է ստուգվում, եթե կուսակրոն հոգևորականը կամ որևէ մեկը սխալ է թույլ տալիս, դա եկեղեցական հարց է, այն պետությանը կվերաբերվեր, եթե քրեական հանցանք գործած լինի։ Եթե Փաշինյանը նման տվյալների տիրապետում է, բարձրաձայնելու իրավունք չունի, պետք է տրամադրի Եկեղեցու բարձր իշխանությանը, եթե որպես զենք է օգտագործում, ուրեմն շանտաժիստ է, ուզում է հոգևորականներին լռեցնել։ Այս մասին 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Կողակիցն էլ մեղադրում է, որ մանկապիղծ հոգևորականներ կան, եթե նա տեղեկություն ունի ու չի հայտնում, նշանակում է՝ Քննչականը պետք է գնա Աննա Հակոբյանի հետևից, եթե գիտի ու թաքցնում է,  նշանակում է հանցագործ է, պետք է ստիպեն ցուցմունք տա»,- ընդգծեց Աջապահյան Սրբազանը:

Արքեպիսկոպոսի կարծիքով՝ այդ հայտարարությունները Փաշինյանն անում է Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու համար, որ պայքարում է Եկեղեցու դեմ:

«Ադրբեջանին է ձայնակցում, թեմա է տալիս, նրանց ամբողջ մամուլը հեղեղված է, որ Հայ եկեղեցին լեցուն է սրբապիղծներով ու մանկապիղծներով։ Շան տեղ դնելու կարիք չկա, շունը հաչում է՝ քարավանը գնում է, եթե ամեն հաչացող շան պատճառով կռանանք, քար վերցնենք, տեղ չենք հասնի, անհանգստանալու բան չունենք»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: