Նիկո՛լ, քեզ հաշիվ տալի՞ս ես՝ ինչ ես ասում Եկեղեցուն, այդպես էլ չմեծացար, մնացիր նույն բանսարկուն

30/05/2025 20:30 24-ի նախագիծ

Փաշինյանն այդպես էլ չմեծացավ, հագավ կոստյում, վարչապետի աթոռին նստեց,բայց չկրթվեց, մնաց նույն բանսարկուն։ Այս մասին 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երկրի թիվ մեկ պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում նման նողկալի բանե՞ր գրի, դու պետության ղեկավար ես, քեզ հաշիվ չե՞ս տալիս ինչ ես ասում, կաթոլիկ, բողոքական, ուղղափառ եկեղեցում էլ շատ խնդիրներ կան, բայց որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս նման ձև վիրավորել իր եկեղեցուն, սա քաղաքական լակոտություն է», – նշել է նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված վիրավորանքներին ու մեղադրանքներին։

Բանախոսի կարծիքով՝ Ալիևի և Էրդողանի պատվերն է վարկաբեկել Եկեղեցին, քանի որ այն ժողովրդի մոտ մեծ հեղինակություն ունի․
«Չագուչը վերցրել, ընկել է Եկեղեցու հետևից, Եկեղեցին մեր եզակի ազգային պատվարն է , որից ժողոովուրդը կարող է բռնվել։ Խփելով առանձին հոգևորականներին՝ Փաշինյանն ուզում է հեղինակազրկել կառույցը։ Սա դեռ ծաղիկներ են ավելի է սրելու է իրավիճակը, կաշվից դուրս գալով ուզում է գոհացնել Բաքվին ու Անկարային», – հավելել է նա:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ՍՊ