Բացահայտ ասում եմ՝ մեզ պատրաստում են ադրբեջանցիների գալուն, ոչ ցավոտ ինքնասպանության են տանում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Սարդարապատում Փաշինյանի երեկվա ելույթը շատ վտանգավոր էր, ասում է՝ գտել ենք հայրենիք, էլ փնտրելու անհրաժեշտություն չունենք, նշանակում է, որ Արցախը, Ղարսը, Վանը մեր հայրենիքը չեն եղել, Թուրքիայի բարեհաճությամբ ենք ապրել ու ստեղծել երկիր։ Նա կարծես ներողություն էր խնդրում Էրդողանից, որ 2018-ին ճակատամարտ է եղել, ու թուրք զինվորներ են զոհվել։ Հետո խրոխտ դեմքով, կեցվածով կխփի սեղանին, թե ՀՀ-ն Ադրբեջան չի լինելու, բայց փախստականները պետք է վերադառնան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Երեք տարի վարչապետի հետ հանդիպմանը հարցրել եմ՝ արդյո՞ք քննարկվում է ադրբեջանցիների գալու հարցը, բացասական պատասխան եմ ստացել, հիմա բացահայտ ասում են։ Մեզ պատրաստում են ադրբեջանցիների այստեղ ապրելուն, որոշել են մեզ ոչ ցավոտ ինքնասպանության տանել։ Ամեն գնով խաղաղության պայմանագիր են ուզում կնքել՝ Մեղրիի կորստի, ՀՀ-ի կեսի գնով, դա ո՞ւմ է պետք, մեզ գժի տե՞ղ դնենք, թե՞ ինչ անենք, ապրում ենք, իրար հետ, նրանց բանաձևը մեզ վերացնելն է, այդ հարցը չպետք է քննարկել»,- ընդգծեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: