Միայն ապուշը կհավատա, որ գեթ մեկ հայ կապրի Բաքվում, Ալիևը երբեք չի ասել, որ հայերը կարող են գալ

29/05/2025 21:30 24-ի նախագիծ

Սարդարապատում Փաշինյանի առաջին Հանրապետության օրվա ուղերձն ուղղված էր Ալիևին ու Ռուսաստանին, նա մեղա եկավ Ալիևի առաջ ու հարվածեց հայ – ռուսական հարաբերություններին։ Նրա համար Սարդարապատի հերոսամարտը միանշանակ չէ, իր կարծիքով մեր միակ երաշխավորը Ադրբեջանն ու Թուրքիան է։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող ադրբեջանցիների՝ Հայաստան գալու պահանջներին՝ բանախոսը նշեց, որ դա ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար․ «Ադրբեջանցիների այստեղ գալը աղետի է հանգեցնելու, ՀՀ ազգաբնակչությունը փոխվելու է, մարդիկ կլքեն տները, մարդասպանի, ահաբեկչի կողքին, ոչ մեկ չի ուզենա ապրել։

Միայն ապուշը կհավատա, որ գեթ մեկ հայ կապրի Բաքվում, Ալիևը երբեք չի ասել, որ հայերը կարող են գնալ Ադրբեջան, դա իշխանության ենթադրությունն է»։

–00—ՍՊ