Մեզ ձեռք է տալիս, որ Ադրբեջանի հետ առևտուր անենք, կամաց – կամաց կշփվենք, երբ թուղթը լինի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Այո, մենք հիմա ավելի անկախ ենք, մենք ենք մեր խնդիրները լուծում, ոչ ոք մեզ չի թելադրում ինչ անենք, մենք ենք որոշում՝ ում հետ դաշինք կազմենք, զենք առնենք։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի ելույթին առ այն, թե «մենք հիմա ավելի ինքնիշխան և անկախ ենք, քան երբևէ»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Բաքուն սահմանում լարվածություն է ստեղծում և նոր պահանջներ ներկայացնում, խաղաղության պայմանագրից հետո արդյո՞ք կկարողանանք նրանց հետ առևտուր անել, կամ գնալ Բաքու ապրել` պատգամավորը պատասխանեց, որ հայերը Բաքու չեն գնա ապրի, բայց առևտուր պետք է անել, հարյուրամյակներով հարևանություն ենք արել, հիմա էլ այլ երկրում ադրբեջանցին ու հայը առևտուր են անում․
«Մեզ ձեռք է տալիս Ադրբեջանի հետ առևտուր անելը, կամաց – կամաց կշփվենք, երբ թուղթը լինի։ Ադրբեջանցիները չեն գա այստեղ ապրեն, հայերն էլ չեն գնա Բաքու, այսքան բանից հետո անհնար է։ Արցախում քանի՞ հոգի են բնակեցրել, սերունդ է փոխվել, զարգացել են, չեն գա Սիսիանի գյուղում ապրեն», – ասել է նա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: