Լավրովի մոտ փիսիկ էին դառել, գնաց, դարձան եվրոպամետ տղաներ, աղերսում են Եվրոպային, որ օգնի

28/05/2025 22:15 24-ի նախագիծ

Սարդարապատում Փաշինյանի այսօրվա ելույթը մեղավորներ գտնելու և տարբեր մարդկանց «ջեբերը» գցելու փորձ էր, ով ասես՝ մեղավոր եղավ՝ Տիգրան Մեծ, Պապ թագավոր, Գորբաչով, Պուտին, Լավրով։ Փաշինյանը իրավիճակը ադեկվատ գնահատելու խնդիր ունի, վիրտուալ իրականություն է փորձում ստեծել և փաթաթել հասարակության վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Խոսելով Ադրբեջանից հնչող հավելյալ պահանջների մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցնելու հարցը 300 000 ռումբ է ՀՀ-ի ներսում, որը պայթելու է և ավարտին հասցնի ՀՀ պետականությունը։ «Լավրովի մոտ փիսիկ էին դարձել, գնաց, դարձան եվրոպամետ տղաներ, Եվրոպային աղերսում են, որ ճնշում գործադրի Ալիևի վրա, բայց ոչ մի ճնշում չի լինելու», – հավելեց քաղաքական գործիչը։

Անդրադառնալով իշխանափոխության հնարավորություններին՝ Զոհրաբյանը ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է միասնական թեկնածու առաջարկի, ամեն ինչ պետք է անեն, որ Փաշինյանը ընտրության չհասնի, իմպիչմենտն ամենաարդյունավետ գործիքն է։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ