Ալեն Սիմոնյանն առաջինը կարող է գնալ, Բաքու ապրել, շատ ազդեցիկ կլինի, խաղաղ ապրել հիմա հնարավոր չէ

27/05/2025 22:15 24-ի նախագիծ

Ծիծաղելի է, որ այսօրվա քաղաքական ուժը իրեն համարում է անկախության պահապան, ես հակառակը կարող եմ ապացուցել, որ իրենք բոլոր առումներով անկախության որսորդներ են, անկախության հետևից են ընկել, մեր երկրին ամենամեծ վնասը տվել է Փաշինյանի ուժը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կոսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Արտաքին քաղաքականության վերաբերյալ այս իշխանությունն իրար հակասող հայտարարություններ է անում, վաղը լրիվ ուրիշ հայտարարություն կանեն, սա ողբերգությունն է։ Փորձանքի մեջ ենք, չգիտեն, թե ուր են գնում, Հայաստանը ուր են տանում, խաղեր են տալիս, խոստովանեք, որ սխալ արեցիք, երբ գնացիք Եվրոպա, չտեսա՞ք ինչ եղավ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ»,- ընդգծեց Մանուկյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունը հինգ րոպե հետո առևտուր կանի, կարող ենք գնալ Բաքու ապրել, Մանուկյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական ուժը միշտ կողմ է եղել հարաբերություններին, բայց արժանապատիվ ձևով. «Ալեն Սիմոնյանն առաջինը կարող է գնալ Բաքու, ապրել, դա շատ ազդեցիկ կլինի, այդ պայմանագիրը հետագա կոնֆլիկտի համար հիմք է հանդիսանում, այն խաղաղություն չի բերելու»։

 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ՍՊ