Ռուբեն Մաթևոսյանը՝ քննադատությունների, պետական հոգածության և արվեստում տիրող իրավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ, ազգային երգերի լեգենդար կատարող Ռուբեն Մաթևոսյանը։ «Սերը չի պարտադրվում ու չի գնվում։ Ժողովուրդը կամ սիրում է կամ չի սիրում, ինչ մնում է այն փաստին, որ մեր օրերում շատերն իրենց ներկայացնում են, իբրև սիրված` է թող ասեն, բայց հո այդպես չէ՞։
Ես մարդ եմ, ով չի կարողանում միանգամից երեսին ասել, ես ո՞նց ասեմ, որ դու երգի հետ կապ չունես, դա պետք է ինքը հասկանա», – նկատում է Ռուբեն Մաթևոսյանը՝ խոսելով մերօրյա երիտասարդ արտիստների մատուցած արվեստի ու պահվածքի մասին։
Հայկական երգարվեստում գործունեություն ծավալող արտիստների ոչ այդքան հայեցի երգեր կատարելու մասին խոսելիս էլ մաեստրոն նշում է․ «Բա ի՞նչ անեն, ընտանիք են պահում, իսկ այսօր համերգները հաճախ չեն ու արտիստները երգում են ռեստորաններում»։
Անդրադառնալով մտավորականներին ուղղված քննադատություններին՝ ՀՀ ժողովրդական արտիստն այսպես է արձագանքում․ «Ի՞նչ ասեմ, ու՞մ ասեմ, ինչու՞ խոսեմ, խոսքիս կարիքը կա՞»։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
–00—ԱՊ