Արցախից կարի մեքենաս բերեցի, տղայիս Հայոց լեզվի, պատմության դասագրքերը և «Մուսա լեռան 40 օրը» գիրքը

25/05/2025 20:00 24-ի նախագիծ

2023թ. տեղահանման ժամանակ արցախցիներից շատերը մտածում էին՝ ինչպես են շարունակելու իրենց կյանքը Մայր Հայրենիքում, ինչպես են ապրուստի միջոց գտնելու։ Նրանք, ովքեր տիրապետում էին որևէ արհեստի, փորձեցին իրենց աշխատանքային գործիքները տեղափոխել։
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում  զրուցել ենք դերձակ Մարի Պողոսյանի հետ, ով Արցախից իր կարի մեքենաներն է տեղափոխել Երևան։ Այսօր կարի մեքենաները որպես կարիքները հոգալու միջոց են ծառայում։ «Շրջափակման ժամանակ հագուստ կարելիս նույնիսկ պատահում էր, որ որևէ թել կամ կոճակ չէինք գտնում», – հիշում է Մարին ու հավելում. «Երբ աղջկաս հարցնում եմ՝ ի՞նչ է բլոկադան, ասում է՝ երբ ոչինչ չկա։ Գաղթից ամիսներ հետո եմ ինքս ինձ հարցրել՝ ինչու դուրս եկանք Արցախից, այն ժամանակ մտածում էի միայն երեխաներիս փրկելու մասին»։
Ստեղծագործելու, արցախյան երջանիկ օրերի, հուշերի ու վերադարձի տեսլականի մասին առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։

–00—ԱՊ