Տեռոր է, մասկաներով, զենքով մտնում են կազմակերպություններ, պահանջում բյուջե այսքան թիվ մուծել

24/05/2025 20:30 24-ի նախագիծ

Իշխանությունը հարկային տեռոր է անում, ոչ թե ստվերի դեմ է պայքարում։

Անբարեխիղճ տնտեսվարողներ միշտ եղել են, նրանց համար քրեական և հարկային օրենսգրքերով նախատեսված են պատիժներ: Բայց հիմա «մասկաներով», զենքերով մուտք են գործում կազմակերպություններ, համակարգիչները առգրավում, տանում են քննչական կոմիտե, չպահպանվող միջանցքներում ամիսներով թողնում :

24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնադիր Նաիրի Սարգսյանը:
«ՊԵԿ նախագահը հիմա բարի հրեշտակի թևերով ներկայանում է, որ ինքը պայքարում է ստվերի դեմ, բայց ստում է:
Իբրև թե ավելացված արժեքի հարկն են հավաքագրում, հարկային օպերատիվ մարմինները մուտք են գործում կազմակերպություններ ու ասում՝ եթե բյուջե, օրինակ` 50 մլն դրամ չմուծեք, քրգործ կհարուցենք, խնդիրներ կստեղծենք, դա այն դեպքում, երբ այդ ձեռնարկությունները կարևոր նշանակություն ունեն երկրի համար, բարեխիղճ աշխատողներ են»,- ընդգծեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ