Ուշադի՛ր նայեք Ալբանիայի կադրերը, Ալիևը փռված, Փաշինյանը խեղճացած էր, բոլորիս է ստորացնում

22/05/2025 20:45 24-ի նախագիծ

Սերգեյ Լավրովը երեկ մեզ ադեկվատության կոչ էր անում, ՀՀ իշխանությունը լսեց, թե ոչ՝ չգիտեմ, բայց Միրզոյանից բավականին զգույշ մեսիջներ հնչեցին։ Ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն իրենց, ստրատեգիկ պատկերացում չունեն, ուղղակի «տաքացնում» են հարաբերությունները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։

«Սահմանադրությունը փոխում են այստեղ թուրքերով, ադրբեջանցիներով բնակեցնելու համար, եթե նրանք այստեղ գան, ՀՀ-ի օկուպացիան կլինի։ Ձեր տուն են մտնելու, դուրս շպրտեն, ի՞նչ եք քննարկում։ Ուշադի՛ր նայեք Ալբանիայի կադրերը, Ալիևը՝ փռված, Փաշինյանը՝ խեղճացած, բոլորիս են ստորացնում»,- ընդգծեց Աբովյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ