Մենք ենք որոշում՝ երբ դուրս գանք փողոց և ինչ անենք, այս պահին մեծ տնային աշխատանք կա անելու

22/05/2025 21:30 24-ի նախագիծ

Իշխանությունը ժողովրդին մոլորեցնում էր, թե ԵՄ ենք գնում, բայց հիմա հրապարակային ասում են, որ բանակցություններ չեն տարվում այդ ուղղությամբ։ Իշխանությունն արտաքին քաղաքական վեկտորը ոչ թե Արևմուտք է տանում, այլ՝ Թուրքիա։ ՀՀ-ում վխտում են թուրք-ադրբեջանական գործակալները, որոնք ձևացնում են, թե իրենք պայքարում են ինքնիշխանության, պետականության համար, բայց պայքարում են ՌԴ-ի դեմ, մի թթու բառ չեն ասում թշնամական պետություններին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ այցին և Արարատ Միրզոյանի հայտարարություններին։

Խոսելով փողոցային պայքարի մասին` Սաղաթելյանը ընդգծեց, որ իրենք ունեն ծրագիր, ամեն ինչ անելու են, որ 2026 թիվ իշխանությունը չհասնի, եթե այլ ուժ ունի լուրջ ծրագիր, կարող են քննարկել․ «Մենք ենք որոշում՝ երբ դուրս գանք և ինչ անենք, այս պահին մեծ տնային աշխատանք կա անելու, 8000-10000 կազմակերպված մարդ է պետք, որ դուրս գան փողոց և իրենց կամքը թելադրեն, հասնեն երկիշխանության։ Որևէ մեկի ձեռքը չենք բռնել, թող գործընթաց սկսեն։ Մենք ասում ենք՝ ամեն ինչ դրեք մի կողմ, խելք-խելքի տանք, համագործակցենք, փորձ ունենք»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ