Ընդդիմությունը 4 տարի գլուխ է ջարդում, թե ուզում են Փաշինյանին հեռացնել, դե միացեք, անենք. Ասլանյան

19/05/2025 22:15 24-ի նախագիծ

Գնդակը ընդդիմության դաշտում է, տևական ժամանակ հայտարարում էին, որ Ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն են ուզում հայտնել, բայց երկու ձայն պակասում է, հիմա այդ երկու ձայնը կա, թող գան, միանան։ Իրենք ընդամենը պետք է համաձայնություն տան գործընթացին, ոչ թե համագործակցեն մեզ հետ, չորս տարի է՝ գլուխ են ջարդում, թե ուզում են հեռացնել Փաշինյանին ու ոչ մի անգամ այդ քայլին չեն դիմել, նույնիսկ երբ այդ հնարավորությունը ունեին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Եթե չեն ստորագրում, ուրեմն չորս տարի խաբել են իրենց ընտրողներին, ժողովրդին ասել են՝ գնում ենք խորհրդարան՝ Փաշինյանին հեռացնելու։ Եթե ընդդիմությունը գործընթացը վիժեցնի, ուրեմն Փաշինյանին հեռացնելու նպատակ չունեն, նրանք սերտաճել են իշխանության հետ։ Գործը պոչից չեն բռնում, գլխից են բռնում, պետք է սկսել գործընթացը, հետո ժողովրդին համախմբել»,- հավելեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ