Ընդդիմության բոստանը քար չենք գցում, վերջին շանսն է իրենց ներկայությունը ԱԺ-ում հիմնավորելու համար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Այս պրոցեսը մեր համար ընդդիմության բոստանը քար գցել չէ։ Երկու խմբակցություններն էլ ասել են՝ թեկնածու չեն առաջադրում, բայց պատրաստ են ստորագրություն տալ, հիմա ի՞նչ խնդիր կա, եթե իմպիչմենտ նախաձեռնելու պատրաստակամություն ունեն՝ պետք է միանան։ Սա ընդդիմության վերջին հնարավորությունն է իրենց ներկայությունը խորհրդարանում հիմնավորելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
Խաժակյանի խոսքով, ընդդիմությունը եթե անգամ առաջադրված վարչապետի շուրջ տարաձայնություններ ունի, պետք է հասկանա, որ այս նախաձեռնությունը ընդամենը միջոց է գործընթաց սկսելու համար․ «Մեկ տարի է մնացել ընտրություններին, կամ նախաձեռնում են իմպիչմենտ ու գնում ընտրութունների, կամ հիմնավորում են, որ իրենց ներկայացվածությունը անիմաստ է խորհրդարանում։ Սա ընդդիմության վերջին փամփուշտն է, ավելի լավ է կիրառես ու վրիպես, քան մնա իր տեղում և քո նպատակին ուղղված քայլ չանես»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ՅՄ